Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով մեկնում է Ադրբեջան
https://parstoday.ir/hy/news/world-i32770-Վրաստանի_վարչապետը_պաշտոնական_այցով_մեկնում_է_Ադրբեջան
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին օգոստոսի 31-ին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը, Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությանը հղումով, այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Արթուր Ռասիզադեի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 31, 2016 07:31 Asia/Tehran
  • Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով մեկնում է Ադրբեջան

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին օգոստոսի 31-ին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը, Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությանը հղումով, այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Արթուր Ռասիզադեի հետ:

Նախատեսված է Ադրբեջանի նախագահի ընդհանուր ճաշ վրացական պատվիրակության հետ:

Կվիրիկաշվիլին ծաղիկներ կդնի Հեյդար Ալիևի գերեզմանին և անմար կրակի մոտ: Վրացական պատվիրակության կազմում են փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն և փոխարտգործնախարար Գիգի Գիգլաձեն:

Նշենք, որ օգոստոսի 29-ին պաշտոնական այցով Վրաստան էր մեկնել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

31/8/2016

http://armedia.am/