Ուզբեկստանի նախագահի դուստրը շնորհակալություն է հայտնել հայրենակիցներին զորակցության համար
(last modified Wed, 31 Aug 2016 08:42:42 GMT )
Օգոստոս 31, 2016 13:12 Asia/Tehran
  • Ուզբեկստանի նախագահի դուստրը շնորհակալություն է հայտնել հայրենակիցներին զորակցության համար

Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի կրտսեր դուստրը՝ Լոլա Քարիմովա-Տիլյաեւան, հայրենակիցներին շնորհավորել Է սեպտեմբերի 1-ին նշվող Անկախության օրվա կապակցությամբ եւ նրանց շնորհակալություն հայտնել զորակցության համար, որը, նրա խոսքով, օգնում Է իր հորը՝ հաղթահարելու հիվանդությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, ասված Է այն գրառման մեջ, որը նա զետեղել Է Facebook եւ Instagram սոցիալական ցանցերի իր Էջերում:

«Սրտանց շնորհավորում եմ իմ հայրենակիցներին Անկախության օրվա առթիվ,-գրել Է Քարիմովի կրտսեր դուստրը:-Ես նաեւ կցանկանայի օգտվել այս հնարավորությունից եւ շնորհակալություն հայտնել զորակցության ձեր բարի, անկեղծ, լուսավոր խոսքերի եւ մեր նախագահին շուտափույթ ապաքինում մաղթելու համար»:

Ինչպես արդեն հաղորդվել Է, Ուզբեկստանում չեղյալ են հայտարարվել օգոստոսի 31-ին պլանավորված պաշտոնական հանդիսությունները՝ նվիրված երկրի Անկախության 25-րդ տարեդարձին: Ինչպես նշում Է BBC-ն, նախորդ տարիներին այդ օրը Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը հայտնվում Էր հանրության առջեւ: Բայց ավելի վաղ հայտնի Է դարձել, որ նա հիվանդության ծանր տագնապ Է ունեցել եւ հիվանդանոց տեղափոխվել ծանր վիճակում:

Առայժմ պարզ չԷ՝ արդոք տոնական միջոցառումները չեղյալ են հայտարարված նախագահի ծանր հիվանդութան պատճառով: Պարզ չԷ նաեւ՝ կկայանա արդյոք ժողովրդական զբոսահանդես, որը տոնի կապակցությամբ սովորաբար անցկացվում Է սեպտեմբերի 1-ին:

Ուղեղի արյան զեղում ախտորոշմամբ Քարիմովի հոսպիտալացման մասին հայտնի Է դարձել այն բանից հետո, երբ նրա դուստրը՝ Լոլա Քարիմովա-Տիլյաեւան, այդ մասին օգոստոսի 29-ին գրել Է «Ֆեյսբուք»-ում:

Նույն օրվա երեկոյան Միջին Ասիայի մասին «Ֆերգանա» լրատվական հրատարակությունը հայտնել Է, որ Քարիմովը օգոստոսի 29-ին մահացել Է հիվանդանոցում: Ռուսական գործակալությունները, վկայակոչելով Ուզբեկստանի նախագահի աշխատակազմի աղբյուրներ, գրել են, որ Ուզբեկստանի առաջնորդի մահվան վերաբերյալ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում:

Օգոստոսի 30-ին ԶԼՄ-ներում եւ սոցցանցերում վերստին տեղեկատվություն Է հայտնվել Իսլամ Քարիմովի վախճանվելու մասին: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այդ հաղորդումները չի հաստատել, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

http://orer.am/

31/8/2016