Վրաստանի վարչապետը եւ Ալիեւը քննարկել են համագործակցությունը
https://parstoday.ir/hy/news/world-i32893-Վրաստանի_վարչապետը_եւ_Ալիեւը_քննարկել_են_համագործակցությունը
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը քննարկել են վրաց-ադրբեջանական համագործակցության խորացման հեռանկարները, հայտնում է Sputnik-Գրուզիան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 31, 2016 16:15 Asia/Tehran
  • Վրաստանի վարչապետը եւ Ալիեւը քննարկել են համագործակցությունը

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը քննարկել են վրաց-ադրբեջանական համագործակցության խորացման հեռանկարները, հայտնում է Sputnik-Գրուզիան:

Վրաստանին եւ Ադրբեջանին միավորում են պատմությունը, աշխարհագրությունը եւ շահերը, իսկ այդ երկրների բարեկեցությունը եւ կայունությունը կախված է տրանսպորտային նախագծերի իրականացումից, նշել է ադրբեջանի նախագահը: Իր հերթին, Կվիրիկաշվիլին Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների խորացման հույս է հայտնել: «Մենք ամեն կերպ նպաստում ենք մեր բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը, որոնք իրապես ռազմավարական բնույթ են կրում: Ինչպես դուք նշեցիք, մեզ կապում է բարեկամությունը, տարածաշրջանային գլոբալ նախագծերը, որոնք կարեւոր են մեր երկրների բարեկեցության բարելավման համար», — ասել է Կվիրիկաշվիլին:

News.am