ԻՊ-ը Հռոմի Ֆրանցիսկոս պապին անվանել է իրենց «համար մեկ թշնամի»
https://parstoday.ir/hy/news/world-i32929-ԻՊ_ը_Հռոմի_Ֆրանցիսկոս_պապին_անվանել_է_իրենց_համար_մեկ_թշնամի
«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները Հռոմի Ֆրանցիսկոս պապին «անհավատ» են անվանել և հայտարարել են, որ նա իրենց համար մեկ թշնամին է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 01, 2016 05:41 Asia/Tehran
  • ԻՊ-ը Հռոմի Ֆրանցիսկոս պապին անվանել է իրենց «համար մեկ թշնամի»

«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները Հռոմի Ֆրանցիսկոս պապին «անհավատ» են անվանել և հայտարարել են, որ նա իրենց համար մեկ թշնամին է:

«Մենք ատում ենք քեզ, որովհետև դու չես հավատում Ալլահին: Մենք ատում ենք քեզ նրա համար, որ քո աշխարհիկ և լիբերալ հասարակությունը թույլ է տալիս այն, ինչ արգելում է Ալլահը», - ծայրահեղականների տարածած հաղորդագրությունը մեջբերում է Daily Express-ը:

Իսլամիստները Հռոմի 79-ամյա պապին մեղադրում են միասեռականներին «պաշտպանելու» համար:

Ինչպես ընդգծում է բրիտանական պարբերականը, ԻՊ-ը նախկինում տեսանյութ էր հրապարակել, որում պատմում էր Վատիկանում հարձակում իրականացնելու և Հռոմի պապին սպանելու հստակ ծրագրի մասին: Պարբերականը չի նշում, թե երբ է տեսանյութը հայտնվել համացանցում:

Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ քահանայապետը չի վախենում ծայրահեղականների հնչեցրած սպառնալիքներից:

Tert.am