Պան Գի Մունը Բրազիլիայի նոր նախագահին մաղթել է ամենայն բարիք
https://parstoday.ir/hy/news/world-i32956-Պան_Գի_Մունը_Բրազիլիայի_նոր_նախագահին_մաղթել_է_ամենայն_բարիք
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Բրազիլիայի նոր նախագահ Միշել Թեմերին մաղթել է ամենայն բարիք և վստահություն հայտնել ՄԱԿ-ի հետ երկրի հետագա համագործակցության հարցում։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Սեպտեմբեր 01, 2016 08:27 Asia/Tehran
  • Պան Գի Մունը Բրազիլիայի նոր նախագահին մաղթել է ամենայն բարիք

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Բրազիլիայի նոր նախագահ Միշել Թեմերին մաղթել է ամենայն բարիք և վստահություն հայտնել ՄԱԿ-ի հետ երկրի հետագա համագործակցության հարցում։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։

«Մինչ նախագահ Թեմերը սկսում է իր պաշտոնավարումը, գլխավոր քարտուղարը ցանկանում է նրան ամենայն բարիք։ Նա հավատում է, որ նախագահ Թեմերի առաջնորդության ժամանակ Բրազիլիան ու ՄԱԿ-ը կշարունակեն ավանդական սերտ գործընկերությունը»,-ասվում է համաշխարհային կազմակերպության մամլո ծառայության հաղորդագրությունում։

Միշել Թեմերը նախագահի պարտականությունները ստանձնել է Դիլմա Ռուսեֆի նկատմամբ իմփիչմենթի մասին սենատի որոշումից հետո։

1in.am