Թուրքիան ԵՄ-ին սպառնացել է փախստականների 2-3 անգամ մեծ ալիքով
https://parstoday.ir/hy/news/world-i32983-Թուրքիան_ԵՄ_ին_սպառնացել_է_փախստականների_2_3_անգամ_մեծ_ալիքով
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը պետք է եվրոպացիներին պարզաբանում տա փախստականների նոր ալիքի կապակցությամբ, եթե չգործի ԵՄ-ի ու Թուրքիայի միջև միգրացիոն համաձայնագիրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 01, 2016 12:37 Asia/Tehran
  • Թուրքիան ԵՄ-ին սպառնացել է փախստականների 2-3 անգամ մեծ ալիքով

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը պետք է եվրոպացիներին պարզաբանում տա փախստականների նոր ալիքի կապակցությամբ, եթե չգործի ԵՄ-ի ու Թուրքիայի միջև միգրացիոն համաձայնագիրը:

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով նախարար Օմեր Չելիքը: «Եթե Թուրքիայի հետ կնքված համաձայնագիրը չաշխատի, ապա Եվրոպան՝ կախված սիրիական Հալեպում կամ Հյուսիսային Աֆրիկայում իրավիճակի զարգացումից, կբախվի միգրացիոն նոր ալիքի, որը 2 կամ 3 անգամ կգերազանցի ներկայիս ալիքը, ապա պարոն Յունկերը և մեր մյուս ընկերները ստիպված կլինեն տեղի ունեցածը բացատրել Եվրոպայի ժողովուրդներին:

Թուրքիան հավատարիմ է պայմանավորվածություններին»,- ասել էր վերջինս:

Խոսելով ԵՄ կողմից վիզային ռեժիմի ազատականացման խնդրի մասին՝ Չելիքը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող փոխել իր հակաահաբեկչական օրենսդրությունը, քանի որ միանգամից պայքարում է 5-6 ահաբեկչական կազմակերպության դեմ:

1in.am/

1/9/2016