Թուրքիան չի պատրաստվում կատարել Եվրամիության պահանջը
https://parstoday.ir/hy/news/world-i33304-Թուրքիան_չի_պատրաստվում_կատարել_Եվրամիության_պահանջը
Թուրքիայից հակաահաբեկչական սահմանադրությունում փոփոխություններ անել սպասելը, որը պահանջում է Եվրամիությունը՝ վիզաների չեղարկման համար, ռացիոնալ չէ: Այս մասին հայտնել է Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով նախարար Օմեր Չելիքը: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 03, 2016 16:07 Asia/Tehran
  • Թուրքիան չի պատրաստվում կատարել Եվրամիության պահանջը

Թուրքիայից հակաահաբեկչական սահմանադրությունում փոփոխություններ անել սպասելը, որը պահանջում է Եվրամիությունը՝ վիզաների չեղարկման համար, ռացիոնալ չէ: Այս մասին հայտնել է Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով նախարար Օմեր Չելիքը: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:

«Ես կարծում եմ, որ, ընդհանրապես, տրամաբանական չէ ակնկալելը, որ Թուրքիան ինչ-որ փոփոխություններ կանի հակաահաբեկչական սահմանադրությունում»,- լրագրողների հայտնել է Չելիքը:

Եվրահանձնաժողովը Թուրքիայից մի քանի բան է պահանջում վիզաների չեղարկման համար, այդ թվում՝  հակաահաբեկչական սահմանադրության փոփոխում, որը, Եվրամիության կարծիքով, շատ բան է թույլ է տալիս՝ ահաբեկչության հետ կապված իրավախախտումների հետ վարվելու համար: Այդ պահանջին դեմ են թուրքական իշխանությունները:

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտնել էր, որ Եվրամիությունը կարող է չեղարկել վիզային ռեժիմը հոկտեմբերի մեկից, եթե Անկարան բոլոր պայմանները կատարի:

operativ.am/

3/9/2016/