6 օր ձյան տակ մնալուց հետո հնդիկ զինվորը հրաշքով փրկվել է
Փետրվար 09, 2016 14:30 Asia/Tehran
Քաշմիրի շրջանում ձնակույտի տակ մնացած հնդիկ զինվորը 6 օր անց ողջ է դուրս բերվել ձների միջից:
9 այլ զինվորների հետ հիշյալ զինվորը ձնահոսքի և ճանապարհային անցակետի ավերման հետևանքով ձնակույտի տակ են մնացել:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ այս զինվորը մահացել է:
Հնդկաստանի փրկարարական խմբերը ամենավատ պայմաններում 6 հազար մետր բարձրության վրա Հնդկաստանի ու Պակիստանի սահմանին գտնվող Հիմալայներում գտնվող Ղարաղրում լեռնաշղթայի արևելյան հատվածի Սիաչին սառցադաշտից դուրս են բերել ձնակույտի տակից:
Ձնահոսքից հետո Հնդկաստանի փրկարարական խմբերը շուրջ մեկ շաբաթ աշխատել են 10 զինվորների կյանքը փրկելու համար:
Պիտակ