Էրդողանը Չինաստանում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին
https://parstoday.ir/hy/news/world-i33316-Էրդողանը_Չինաստանում_հանդիպել_է_ՄԱԿ_ի_գլխավոր_քարտուղարին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չինաստան կատարած այցի շրջանակում հանդիպել է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 04, 2016 05:49 Asia/Tehran
  • Էրդողանը Չինաստանում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չինաստան կատարած այցի շրջանակում հանդիպել է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

Կողմերը նախ և առաջ քննարկել են Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող զարգացումները: Անդրադառնալով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի խնդրին` Էրդողանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ներկայացրել է Սիրիայում թուրքական զինուժի կողմից իրականացվող «Եփրատի վահան» գործողության մասին մանրամասներ:

Բան Կի-Մունը խոսել է հուլիսի 15-ին Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման ձախողված փորձին` դատապարտելով կատարվածը:

Armenpress.am