Չինաստանում մեկնարկել է G20 գագաթնաժողովը
https://parstoday.ir/hy/news/world-i33352-Չինաստանում_մեկնարկել_է_g20_գագաթնաժողովը
Չինաստանի Հանչժոու քաղաքում պաշտոնապես տրվել է «Մեծ 20-յակի»  (G20) գագաթնաժողովի մեկնարկը։ Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ երկօրյա միջոցառման թեման է «Նորարարական, առողջ, փոխկապակցված և ներառական համաշխարհային տնտեսության կառուցումը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 04, 2016 09:08 Asia/Tehran
  • Չինաստանում մեկնարկել է G20 գագաթնաժողովը

Չինաստանի Հանչժոու քաղաքում պաշտոնապես տրվել է «Մեծ 20-յակի»  (G20) գագաթնաժողովի մեկնարկը։ Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ երկօրյա միջոցառման թեման է «Նորարարական, առողջ, փոխկապակցված և ներառական համաշխարհային տնտեսության կառուցումը»:


Հայտնի է, որ գագաթնաժողովի առաջին աշխատանքային նիստի շրջանակում քննարկվելու են ներկայում աշխարհում տիրող մակրոտնտեսական իրավիճակն ու դրա զարգացմանը խթանող հավանական տարբերակները:

Նշենք, որ G20-ը ներառում է աշխարհի խոշորագույն զարգացած ու զարգացող տնտեսությունները, որոնց բաժին է հասնում համաշխարհային ՀՆԱ-ի 85%-ը:

Աղբյուրը հավելում է, որ 2013թ. G20-ի նախագահող երկիր է եղել Ռուսաստանը, որին 2014թ. հաջորդել է Ավստրալիան, իսկ 2015թ.՝ Թուրքիան:

http://www.tert.am/

4/9/2016