Չինաստանում մեկնարկել է G20 գագաթնաժողովը
Չինաստանի Հանչժոու քաղաքում պաշտոնապես տրվել է «Մեծ 20-յակի» (G20) գագաթնաժողովի մեկնարկը։ Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ երկօրյա միջոցառման թեման է «Նորարարական, առողջ, փոխկապակցված և ներառական համաշխարհային տնտեսության կառուցումը»:
Հայտնի է, որ գագաթնաժողովի առաջին աշխատանքային նիստի շրջանակում քննարկվելու են ներկայում աշխարհում տիրող մակրոտնտեսական իրավիճակն ու դրա զարգացմանը խթանող հավանական տարբերակները:
Նշենք, որ G20-ը ներառում է աշխարհի խոշորագույն զարգացած ու զարգացող տնտեսությունները, որոնց բաժին է հասնում համաշխարհային ՀՆԱ-ի 85%-ը:
Աղբյուրը հավելում է, որ 2013թ. G20-ի նախագահող երկիր է եղել Ռուսաստանը, որին 2014թ. հաջորդել է Ավստրալիան, իսկ 2015թ.՝ Թուրքիան:
http://www.tert.am/
4/9/2016