Պուտինն ու Էրդողանը քննարկել են պարենային էմբարգոյի չեղարկման հարցը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Մեծ Քսանյակի» (G20) երկրների գագաթնաժողովի շրջանակներում ունեցած հանդիպման եւ բանակցությունների ընթացքում քննարկել են նաեւ Ռուսաստանի` Թուրքիայի հանդեպ սահմանած պարենային էմբարգոյի չեղարկման հարցը:
Այս մասին հայտնել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը: Ինչպես հաղորդել է regnum-ը, այստեղ երկու ասպեկտ կա` տեխնիկական եւ հիմնարար: Նախարար Ուլյուկաեւը նշել է, որ ռուսական կողմը պետք է համոզվի, որ այն գյուղատնտեսական եւ պարենային ապրանքները, որոնք մուտք են գործելու ՌԴ տարածք Թուրքիայի վրայով, համապատասխանելու են ռուսական պետական չափորոշիչներին: Նմանատիպ քայլ Մոսկվան ակնկալում է նաեւ Անկարայից, քանի որ անցյալ տարվա հունիսից ռուսական մսամթերքներն անհասանելի են թուրքական շուկայի համար:
4/9/2016/