Վրաստանը մտադիր է կրկնապատկել Ռուսաստանից ստացվող գազի ծավալը
Հունվար 20, 2016 08:32 Asia/Tehran
Վրաստանը մտադիր է երկու անգամ ավելի շատ ռուսական գազ գնել: Այս մասին հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն:
«Մենք շարունակում ենք բանակցությունները «Գազպրոմ»-ի հետ՝ նպատակ ունենալով լրացուցիչ ծավալներով գազ ստանալ երկրի աճող պահանջմունքները բավարարելու համար»,- «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում ասել է Կալաձեն: Նա հայտնել է, որ հունվարի 20-ին այդ հարցի շուրջ Վիեննայում հերթական հանդիպումը կկայանա «Գազպրոմ»-ի ներկայացուցիչների հետ:
Սպասվում է, որ երկրի գազի պահանջարկում ռուսական գազի մասնաբաժինը 2016 թվականին 12 տոկոսից կդառնա 20 տոկոս: Այժմ Վրաստանի գազի հիմնական մատակարարն Ադրբեջանն է:
armedia.am
20/1/2016
Պիտակ