Վրաստանը մտադիր է կրկնապատկել Ռուսաստանից ստացվող գազի ծավալը
https://parstoday.ir/hy/news/world-i337-Վրաստանը_մտադիր_է_կրկնապատկել_Ռուսաստանից_ստացվող_գազի_ծավալը
Վրաստանը մտադիր է երկու անգամ ավելի շատ ռուսական գազ գնել: Այս մասին հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 20, 2016 08:32 Asia/Tehran
  • Վրաստանը մտադիր է կրկնապատկել Ռուսաստանից ստացվող գազի ծավալը

Վրաստանը մտադիր է երկու անգամ ավելի շատ ռուսական գազ գնել: Այս մասին հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն:

«Մենք շարունակում ենք բանակցությունները «Գազպրոմ»-ի հետ՝ նպատակ ունենալով լրացուցիչ ծավալներով գազ ստանալ երկրի աճող պահանջմունքները բավարարելու համար»,- «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում ասել է Կալաձեն: Նա հայտնել է, որ հունվարի 20-ին այդ հարցի շուրջ Վիեննայում հերթական հանդիպումը կկայանա «Գազպրոմ»-ի ներկայացուցիչների հետ:

Սպասվում է, որ երկրի գազի պահանջարկում ռուսական գազի մասնաբաժինը 2016 թվականին 12 տոկոսից կդառնա 20 տոկոս: Այժմ Վրաստանի գազի հիմնական մատակարարն Ադրբեջանն է:

armedia.am

20/1/2016