ՆԱՏՕ-ի պատվիրակության այցը Վրաստանին աջակցելու շատ ուժեղ ազդանշան է. Կվիրիկաշվիլի
https://parstoday.ir/hy/news/world-i33766-ՆԱՏՕ_ի_պատվիրակության_այցը_Վրաստանին_աջակցելու_շատ_ուժեղ_ազդանշան_է._Կվիրիկաշվիլի
Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի պատվիրակության այցը Վրաստանի զարգացման աջակցությանն ու ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված կարևոր ազդանշան է
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 07, 2016 09:14 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ի պատվիրակության այցը Վրաստանին աջակցելու շատ ուժեղ ազդանշան է. Կվիրիկաշվիլի

Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի պատվիրակության այցը Վրաստանի զարգացման աջակցությանն ու ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված կարևոր ազդանշան է

«Դա մեր երկրի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանն աջակցելու շատ ուժեղ ազդանշան է և, բնականաբար, Վրաստանում իրականացված ժողովրդավարական բարեփոխումների ճանաչում ու ողջունում»,- նշել է վարչապետը:

Կվիրիկաշվիլիի խոսքով՝ այցի շրջանակներում տեղի է ունենալու ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստ, որում քննարկվելու են էական փաթեթի իրագործման հարցը, Վրաստանի պաշտպանունակության ամրապնդումն ու եվրաատլանտյան ընկերակցությանը Վրաստանի անդամակցության հարցը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկօրյա այցով Վրաստան է ժամանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի գլխավորած պատվիրակությունը:

1in.am