Վենգերը Մոուրինյոյին թույլ չի տվել նստել իր կողքին
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի եւ Լոնդոնի «Արսենալը» գլխավորող Արսեն Վենգերի հարաբերությունները շարունակում են լարված մնալ:
Հերթական անգամ դա արտահայտվել է Նյոնում կայացած ՈւԵՖԱ-ի առաջատար մարզիչների համագումարում, գրում է Marca-ն:
Պորտուգալացի մասնագետը գնացել է ՈւԵՖԱ-ի շտաբ բնակարան եւ շատ սիրալիր է եղել բոլորի հետ: Հետո նա մտել է նիստերի դահլիճ, որտեղ հավաքված են եղել մարզիչներն ու պաշտոնական անձիք: Մոուրինյոն ազատ աթոռ է նկատել Արսեն Վենգերի կողքին եւ հարցրել, թե արդյոք կարելի է նստել այդտեղ:
«Ոչ, չի կարելի»,- պատասխանել է Վենգերը:
Մոուրինյոյի ու Վենգերի հարաբերությունները լարված են 2004-ից, երբ պորտուգալացին գլխավորել էր «Չելսին»: Նա բազմիցս վատ է արտահայտվել ֆրանսիացի մասնագետի հասցեին:
News.am