Նոյեմբերից Վրաստանում օդային տաքսիներ կգործեն
https://parstoday.ir/hy/news/world-i33820-Նոյեմբերից_Վրաստանում_օդային_տաքսիներ_կգործեն
Նոյեմբերից Վրաստանում սկսելու են գործել օդային տաքսիներ: Ներկայում Adjara Group ընկերությունն սպասում է թռիչքների թույլատրագիր ստանալուն և, ինչպես ենթադրվում Է, նոյեմբերի 15-ին օդաչուները կսկսեն կատարել առաջին չվերթերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 07, 2016 14:40 Asia/Tehran
  • Նոյեմբերից Վրաստանում օդային տաքսիներ կգործեն

Նոյեմբերից Վրաստանում սկսելու են գործել օդային տաքսիներ: Ներկայում Adjara Group ընկերությունն սպասում է թռիչքների թույլատրագիր ստանալուն և, ինչպես ենթադրվում Է, նոյեմբերի 15-ին օդաչուները կսկսեն կատարել առաջին չվերթերը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին, հայտնել Է Adjara Group-ի գլխավոր տնօրեն Վալերի Չխեիձեն:
Մարկետինգի և բիզնեսի զարգացման հարցերով տնօրեն Օտո Բերիշվիլին բացատրել Է, որ ներկա փուլում ընկերությունը երթուղիների սխեմաներն Է մշակում և որոշում Է գնային քաղաքականության ուղղությունը: 
Ինքնաթիռները, որոնք տնօրինում Է ընկերությունը, ձեռք են բերվել ԱՄՆ-ում: 
Դրանք ութտեղանոց Beechcraft ինքնաթիռներն են, որոնք արտադրվել են ամերիկյան «Beech Aircraftե ֆիրմայի կողմից, որը թողարկում է քաղաքացիական և ռազմական ավիատեխնիկա: Անհրաժեշտության դեպքում ընկերությունը մտադիր է ձեռք բերել ևս մի քանի նման ինքնաթիռներ, հայտնել Է Բերիշվիլին:Նրա խոսքով՝ Վրաստանում նման ծառայությունների պահանջարկ կա: Ուստի ընկերությունը հույս ունի, որ օդային տաքսիների պահանջարկը ժամանակի հետ կմեծանա: Ինչպես հայտնել Է Բերիշվիլին, «Ավիատոր» բրենդի ներքո օդային տաքսիները չվերթեր կկատարեն Կազբեգի, Բաթում, Սվանեթի տարածաշրջան և Վրաստանի այլ անկյուններ, որտեղ հարթակներ են պատրաստված ինքնաթիռների վայրԷջքի համար:
Թռիչքների աշխարհագրությունն ընդլայնելու նպատակով Adjara Group-ն աշխատում է նաև ամբողջ երկրում օդակայանների ցանցի զարգացման վրա:
Ավիատաքսիներով թռիչքները չարտերային և առևտրային ավիափոխադրումներից տարբերվում են գրանցման ձանձրալի ընթացակարգերի և մեկնման հետ կապված տևական սպասումների բացակայությամբ: Ուղևորները կարող են ժամանել թռիչքից 10-15 րոպե առաջ և անցնել գրանցման ու մաքսային ձևակերպումների կրճատված ընթացակարգ: Դա թույլ Է տալիս զգալիորեն տնտեսել ճանապարհի ժամանակը: 
Նման փոխադրումների ժամանակ, որպես կանոն, չկան ո՛չ խոհանոցներ, ոչ բորտուղեկցորդներ, ոչ զուգարաններ: Ավիատաքսիների ծառայություններին հաճախակի դիմում են տուրիստական ընկերությունները՝ զբոսաշրջիկներին հեռավոր անկյուններ հասցնելու համար կամ թռչնի թռիչքի բարձրությունից տեսարժան վայրերը ցուցադրելու նպատակով:

Tert.am