Գերմանիան կատարեց մեր պահանջը. Չավուշօղլուն՝ գերմանացի պատգամավորներին «Ինջիրլիք» այցելելու թույլտվության մասին
https://parstoday.ir/hy/news/world-i33949-Գերմանիան_կատարեց_մեր_պահանջը._Չավուշօղլուն_գերմանացի_պատգամավորներին_Ինջիրլիք_այցելելու_թույլտվության_մասին
Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ բացատրել է, թե ինչու են Թուրքիայի իշխանությունները թույլ տվել գերմանական պատվիրակության այցը «Ինջիրլիք»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 08, 2016 15:55 Asia/Tehran
  • Գերմանիան կատարեց մեր պահանջը. Չավուշօղլուն՝ գերմանացի պատգամավորներին «Ինջիրլիք» այցելելու թույլտվության մասին

Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ բացատրել է, թե ինչու են Թուրքիայի իշխանությունները թույլ տվել գերմանական պատվիրակության այցը «Ինջիրլիք»:

Չավուշօղլուն հայտարարել է, որ Գերմանիան կատարել է Թուրքիայի պահանջը՝ հայտարարելով, որ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշումը իրավական առումով պարտավորեցնող չէ:

«Մենք պայման ենք ներկայացրել Գերմանիային: Գերմանիան կատարել է այն՝ հայտարարելով, որ այդ որոշումը չունի իրավական որևէ ուժ: Գերմանիան այդ առումով արդարացրել է մեր ակնկալիքները: Նրանք տեսան, որ մենք կարող ենք անել այն, ինչ ցանկանում ենք, և որ Թուրքիայի հետ նրանք (Գերմանիան) չեն կարող վարվել այդպես»,- ասել է Չավուշօղլուն:

Ավելի վաղ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարել էր, որ Թուրքիան թույլ է տվել գերմանացի պատգամավորների այցը «Ինջիրլիքի» բազա:

1in.am