ԱՄՆ-ի Կոնգրեսում ընդունված բանաձեւով կոչ է արվում զենքով օգնել Վրաստանին
https://parstoday.ir/hy/news/world-i33997-ԱՄՆ_ի_Կոնգրեսում_ընդունված_բանաձեւով_կոչ_է_արվում_զենքով_օգնել_Վրաստանին
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը սեպտեմբերի 8-ին ընդունել Է 660 բանաձեւը, որով կոչ Է արվում «պաշտպանվելու հնարավորություններ» ընձեռել Վրաստանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, իր կայքում հայտնել Է հանրապետականների խմբակցությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 09, 2016 07:01 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի Կոնգրեսում ընդունված բանաձեւով կոչ է արվում զենքով օգնել Վրաստանին

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը սեպտեմբերի 8-ին ընդունել Է 660 բանաձեւը, որով կոչ Է արվում «պաշտպանվելու հնարավորություններ» ընձեռել Վրաստանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, իր կայքում հայտնել Է հանրապետականների խմբակցությունը:

Բանաձեւի օգտին քվեարկել Է 410 պատգամավոր, դեմ են արտահայտվել վեցը:

Բանաձեւը նաեւ կոչ Է անում նախագահին «դե յուրե կամ դե ֆակտո» չճանաչել Ռուսաստանի սուվերենությունը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի նկատմամբ եւ պաշտպանել Վրաստանի տարածքային ամբողջականությունը:

Ներկայացուցիչների պալատի բանաձեւը պարտավորեցնող ուժ չունի եւ, ինչպես սպասվում Է, զգալի ազդեցություն չի ունենա ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վրա:

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Ռուսաստանը Աբխազիան եւ Հարավային Օսիան ճանաչում Է որպես անկախ պետություններ եւ նրանց նկատմամբ սուվերենության չի հավակնում:

news.am