Տալլինում տեղի է ունեցել երթ՝ ընդդեմ ԱՄՆ ռազմական տեխնիկայի տեղակայման
Տալլինի կենտրոնում տեղի է ունեցել երթ և ցույց՝ ընդդեմ Արևելյան Եվրոպայում ԱՄՆ ռազմական տեխնիկայի տեղակայման: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ինչպես ավելի վաղ իրենց կայքում հայտնել են «Խաղաղության երթ» անվանումը կրող միջոցառման կազմակերպիչները՝ այդ ակցիան բացարձակապես քաղաքացիական նախաձեռնություն է, որը կոչված է Էստոնիայի և Եվրոպայի բնակիչների ուշադրություն հրավիրելու «աննորմալ համընդհանուր ռազմականացման վրա՝ պատվաստված տեղական իշխանությունների կողմից ԱՄՆ-ի հրամանով»:
Երթին և ցույցին հավաքվել են մի քանի տասնյակ մարդ: Շատերի ձեռքերին ռուսերեն, էստոներեն և անգլերեն գրություններով պաստառներ են՝ «Հարևանների հետ պետք է բարեկամություն անել, ոչ թե պատերազմել», «Ֆինլանդիայի արտաքին քաղաքականությունը օրինակ է մեզ համար», «Էստոնիան ԱՄՆ-ի գաղութը չէ», «Կա՛նգ առ, ՆԱՏՕ»:
1in.am