Չինաստանի պարեկային նավերը մտել են Սենկակու արշիպելագի վիճելի ջրեր
https://parstoday.ir/hy/news/world-i34321-Չինաստանի_պարեկային_նավերը_մտել_են_Սենկակու_արշիպելագի_վիճելի_ջրեր
Չինաստանի առափնյա պահպանության ծառայության պարեկային չորս նավեր մտել են Սենկակու արշիպելագի վիճելի ջրեր: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Ծովային անվտանգության ճապոնական վարչության մամուլի ծառայությունը:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Սեպտեմբեր 11, 2016 19:10 Asia/Tehran
  • Չինաստանի պարեկային նավերը մտել են Սենկակու արշիպելագի վիճելի ջրեր

Չինաստանի առափնյա պահպանության ծառայության պարեկային չորս նավեր մտել են Սենկակու արշիպելագի վիճելի ջրեր: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Ծովային անվտանգության ճապոնական վարչության մամուլի ծառայությունը:

Նավերն արշիպելագի ջրերում հայտնվել են կիրակի՝ սեպտեմբերի 11-ի առավոտյան եւ, չնայած ճապոնական անվտանգության ուժերի պահանջներին, այնտեղ մնացել են շուրջ 1.5 ժամ, այնուհետեւ հեռացել են վիճելի ջրային տարածքից, բայց շարունակում են մնալ դրա անմիջական հարեւանությամբ:

Ճապոնիայի եւ Չինաստանի միջեւ տարածքային վեճ կա, որը վերաբերում է Սենկակու կամ Դյաոյույ կղզիներին. դրանց հարեւանությամբ նավթի պաշարներ են հայտնաբերվել: Դե-ֆակտո այդ տարածքը վերահսկում է Ճապոնիան, սակայն Չինաստանը 1960 թվականների վերջից հավակնություններ ունի դրա նկատմամբ: Պեկինի վարկածով՝ չինացիներն արշիպելագը հայտնագործել են XIV դարում եւ այդ կղզիները չինական հողեր են:

News.am