Չինաստանում կստեղծվի տիեզերական արդյունաբերության առաջին առևտրային բազան
Սեպտեմբեր 13, 2016 11:51 Asia/Tehran
Չինաստանում տիեզերական արդյունաբերության առաջին առևտրային բազան կստեղծվի Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում, հայտնում է China Daily-ն:
Պարբերականի տվյալներով` արդյունաբերական բազան մասնագիտացած կլինի կրիչ-հրթիռների և արբանյակների, ինչպես նաև արբանյակային տվյալների մշակման վրա:
Ինչպես նշում է China Daily-ը, փետրվարի կեսերին CASIC Չորրորդ ակադեմիան հիմնել է Expace Technology ընկերությունը, որը պետք է դառնա Չինաստանում առևտրային արբանյակային արձակումների երկրորդ օպերատորը:
Ընկերության ղեկավար Չժան Դիի խոսքով` Expace Technology-ն արդեն Չինաստանից մի քանի հաճախորդների հետ ստորագրել է 100 միլիոն յուանի (մոտ 15 միլիոն դոլարի) պայմանագրեր:
1in.am
Պիտակ