ՅՈւՆԵՍԿՕ-ի ղեկավարը պաշտոնապես առաջադրվեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
https://parstoday.ir/hy/news/world-i3454-ՅՈւՆԵՍԿՕ_ի_ղեկավարը_պաշտոնապես_առաջադրվեց_ՄԱԿ_ի_գլխավոր_քարտուղարի_պաշտոնում
Բուլղարիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար Իրինա Բոկովային պաշտոնապես առաջադրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի թեկնածու:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 10, 2016 11:04 Asia/Tehran
  • ՅՈւՆԵՍԿՕ-ի ղեկավարը պաշտոնապես առաջադրվեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Բուլղարիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար Իրինա Բոկովային պաշտոնապես առաջադրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի թեկնածու:

Այս մասին հայտնում է Բուլղարիայի ԱԳՆ-ն՝ փոխանցում է TASS գործակալությունը։

«ԱԳ նախարարությունը նամակ է ուղարկել, որում Բոկովային առաջադրել է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում,- նշվում է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:- Կուտակած փորձի շնորհիվ Բոկովան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ընտրությունների առաջիկա արշավում կարող է լինել առավել ծանրակշիռ թեկնածուներից մեկը»:

Բոկովայի առաջադրման մասին նամակը ստորագրել է Բուլղարիայի ԱԳ նախարար Դանիել Միտովը։