ՅՈւՆԵՍԿՕ-ի ղեկավարը պաշտոնապես առաջադրվեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Փետրվար 10, 2016 11:04 Asia/Tehran
Բուլղարիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար Իրինա Բոկովային պաշտոնապես առաջադրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի թեկնածու:
Այս մասին հայտնում է Բուլղարիայի ԱԳՆ-ն՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«ԱԳ նախարարությունը նամակ է ուղարկել, որում Բոկովային առաջադրել է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում,- նշվում է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:- Կուտակած փորձի շնորհիվ Բոկովան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ընտրությունների առաջիկա արշավում կարող է լինել առավել ծանրակշիռ թեկնածուներից մեկը»:
Բոկովայի առաջադրման մասին նամակը ստորագրել է Բուլղարիայի ԱԳ նախարար Դանիել Միտովը։
Պիտակ