Ողջ աշխարհի մասնավոր ներդրողները նախընտրում են գումարները պահել Գերմանիայում. ԶԼՄ-ներ
https://parstoday.ir/hy/news/world-i34645-Ողջ_աշխարհի_մասնավոր_ներդրողները_նախընտրում_են_գումարները_պահել_Գերմանիայում._ԶԼՄ_ներ
Ողջ աշխարհից մասնավոր ներդրողները նախընտրում են իրենց գումարները պահել Գերմանիայում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 14, 2016 11:26 Asia/Tehran
  • Ողջ աշխարհի մասնավոր ներդրողները նախընտրում են գումարները պահել Գերմանիայում. ԶԼՄ-ներ

Ողջ աշխարհից մասնավոր ներդրողները նախընտրում են իրենց գումարները պահել Գերմանիայում։

Ինչպես վկայում է Գերմանիայի ֆինանսների նախարարության զեկույցը՝ մեքենաշինության, ինժեներա-տեխնիկական սարքավորումների արտադրության, անշարժ գույքի և այլ ոլորտներում ներդրումները անցած տարի կազմել են ՀՆԱ-ի մոտ 18 տոկոսը, ինչը երկրին առաջին հորիզոնականն է մղել ներդրումների մակարդակի ցուցանիշով համաշխարհային արդյունաբերող երկրների ցուցակում։ Դեռևս չհրապարակված զեկույցից հատվածներ է ներկայացրել Sueddeutschce Zeitung-ը։

Նախկինում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Ֆրանսիան, որը ներկայում երկրորդ տեղում է՝ ՀՆԱ-ի 17 տոկոս ցուցանիշով։ Հաջորդում են ԱՄՆ-ը (16%) և Մեծ Բրիտանիան (14%)։

Ինչպես նշում է պարբերականը՝ եթե մասնավոր ներդրումների ոլորտում Գերմանիան համաշխարհային առաջատար է, ապա աջակցության պետական ծրագրերի առումով այն հետ է մնում։ Բոլոր ներդրումների մոտ 90 տոկոսը ֆինանսավորվում է ընկերությունների ու հիմնադրամների գումարներով, պետությունը վճարում է երկրում բոլոր ներդրումների միջինը միայն 10 տոկոսը։

1in.am