Չինաստանը շահագործման է հանձնել «Տյանգուն 2» տիեզերակայանը
https://parstoday.ir/hy/news/world-i34846-Չինաստանը_շահագործման_է_հանձնել_Տյանգուն_2_տիեզերակայանը
Չինաստանը սեպտեմբերի 15-ին շահագործման է հանձնել «Տյանգուն 2» բնակելի տիեզերակայանը: Այս մասին գրում է Ինտերֆաքսը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 16, 2016 05:50 Asia/Tehran
  • Չինաստանը շահագործման է հանձնել «Տյանգուն 2» տիեզերակայանը

Չինաստանը սեպտեմբերի 15-ին շահագործման է հանձնել «Տյանգուն 2» բնակելի տիեզերակայանը: Այս մասին գրում է Ինտերֆաքսը:

Սարքն ուղեծիր դուրս կբերվի Երկրից 380 կմ հեռավորությամբ, իսկ հաջորդ ամիս դրան պետք է միանա «Շենչժոու 11» տիեզերանավը՝ չինացի երկու տիեզերագնացների հետ միասին:

«Տյանգուն 2» մոդուլն օգտագործվելու է համակարգերի թեստավորման եւ անձնակազմի նախապատրաստման համար՝ տիեզերքում երկար ժամանակով մնալու համար: Սարքը բազմամոդուլ ուղեծրային կայան ստեղծելուն ուղղված Չինաստանի հերթական քայլն է, որը կառուցվելու է մինչեւ 2022 թվականը:

Մոդուլը շահագործվելու է մի քանի տարի, այնուհետեւ դրան կփոխարինի «Տյանգուն 3»-ը: Չինական նախորդ տիեզերակայանը՝ «Տյանգուն 1»-ը, շահագործման էր հանձնվել 2011 թվականի սեպտեմբերի 29-ին:

News.am