Մեծ Բրիտանիան ևս փակել է Թուրքիայում իր դեսպանությունը
https://parstoday.ir/hy/news/world-i34879-Մեծ_Բրիտանիան_ևս_փակել_է_Թուրքիայում_իր_դեսպանությունը
Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Թուրքիայում իր դեսպանությունը սեպտեմբերի 16-ին անվտանգության նկատառումներով փակ պահելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 16, 2016 09:09 Asia/Tehran
  • Մեծ Բրիտանիան ևս փակել է Թուրքիայում իր դեսպանությունը

Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Թուրքիայում իր դեսպանությունը սեպտեմբերի 16-ին անվտանգության նկատառումներով փակ պահելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը:

Միացյալ Թագավորությունն արդեն տևական ժամանակ է հորդորում է իր քաղաքացիներին նախազգուշանալ ու խուսափել Թուրքիայի սահմանային հատվածներ և որոշ նահանգներ ճանապարհորդելուց:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ահաբեկչական սպառնալիքի պատճառով Թուրքիայում իր դեսպանատունն ու հյուպատոսական ներկայացուցչությունները փակել է նաև Գերմանիան: Ընդ որում, մինչև սեպտեմբերի 16-ը Թուրքիայում փակ կլինեն ոչ միայն դիվանագիտական ներկայացուցչությունները, այլև գերմանական դպրոցները: Այսպիսով, գերմանական կողմը կփորձի պահպանել իր քաղաքացիների անվտանգությունը հնարավոր սպառնալիքի պարագայում:

Թուրքիայում Գերմանիայի դեսպանությունը թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել` հայտնելով, որ գերմանական դիվանագիտական ներկայացուցչությունները մինչև սեպտեմբերի 16-ը սահմանափակ ծառայություններ են մատուցելու, իսկ ընդունելություններ առհասարակ չեն լինելու:

Armenpress.am