Մերկելի կուսացությունը պարտվել է Բեռլինի ընտրություններում
Սեպտեմբեր 19, 2016 11:43 Asia/Tehran
Սոցիալ-դեմոկրատների և քրիստոնեա-դեմոկրատների իշխող կոալիցիան կորցնում է մեծամասնությունը Բեռլինի խորհրդարանում, հայտնում է РИА Новости-ն:
Քրիստոնեա-դեմոկրատական միությունը, որը գլխավորում է կանցլեր Անգելա Մերկելը, գրանցել է ամենավատ արդյունքն իր ողջ պատմության ընթացքում:
Նախնական տվյալներով՝ Մերկելի կուսակցությանը հաջողվել է ստանալ ձայների 17,6 տոկոսը՝ հայտնվելով երկրորդ տեղում: Հիշեցնենք, որ Բեռլինի խորհրդարանի ընտրությունները կայացել են սեպտեմբերի 18-ին: Խորհրդարանի 130 տեղերին հավակնում էին 21 կուսակցությունների ներկայացուցիչներ:
armedia.am/arm
19/9/2016
Պիտակ