ՄԱԿ.«ԻԼԻՊ-ի եկամուտների հիմնական աղբյուրը նավթն է»
https://parstoday.ir/hy/news/world-i3544-ՄԱԿ._ԻԼԻՊ_ի_եկամուտների_հիմնական_աղբյուրը_նավթն_է
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ասել է.-«ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման եկամուտների հիմնական աղբյուրը նավթն է»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 10, 2016 19:49 Asia/Tehran
  • ՄԱԿ.«ԻԼԻՊ-ի եկամուտների հիմնական աղբյուրը  նավթն է»

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ասել է.-«ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման եկամուտների հիմնական աղբյուրը նավթն է»:

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին ներկայացրած զեկույցում Ջեֆրի Ֆլեթմանը հավելել է.-«Չնայած ահաբեկիչներին հովանավորելու և ԻԼԻՊ-ի հետ առևտրի արգելման կապակցությամբ Անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձևին, այս ահաբեկչական խումբը շարունակում է նավթի առևտուրը»:

Պակիստանյան որոշ ԶԼՄ-ներ հաղորդել են,որ այդ երկրի ցեղախմբերի որոշ առաջնորդներ տեղեկացրել են ԻԼԻՊ-ի կողմից Աֆղանստանից դեպի Պակիստան փայտի մաքսանենգման մասին:

Այս զեկույցները ցույց են տալիս, որ ԻԼԻՊ ահաբեկչական խմբին հովանավորողները փայտ կտրող արդիական սարքավորումներ ներմուծելով Աֆղանստան, Նանգարհար նահանգի ծառերը կտրում են և ամեն օր փայտ կրող բեռնատար մեքենաները Թորխամ սահմանից անցնում են Պակիստանի Փիշավար քաղաքը, կամ Ղանդահարի ճանապարհով հասնում են Քուվեյթա և այնտեղից փայտը մաքսանենգում են Կարաչի քաղաք:

Հաղորդման համաձայն՝ փայտերի մի մասը վաճառվում է Աֆղանստանի և Պակիստանի ներքին շուկաներում, իսկ մյուս մասը տարվում է Դուբայ»: