Չինաստանը պլանավորում Է 60 նոր ատոմակայան կառուցել տասը տարում
https://parstoday.ir/hy/news/world-i35479-Չինաստանը_պլանավորում_Է_60_նոր_ատոմակայան_կառուցել_տասը_տարում
Չինաստանը պլանավորում Է երկրում 60 նոր ատոմային Էլեկտրակայան կառուցել առաջիկա տասը տարում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 20, 2016 15:54 Asia/Tehran
  • Չինաստանը պլանավորում Է 60 նոր ատոմակայան կառուցել տասը տարում

Չինաստանը պլանավորում Է երկրում 60 նոր ատոմային Էլեկտրակայան կառուցել առաջիկա տասը տարում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Չինաստանի Միջազգային ռադիոյին, հայտարարել Է ՉԺՀ-ի միջուկաԷներգետիկական տեխնոլոգիաների պետական ընկերության (SNPTC) փոխնախագահ Չժեն Գուանմինը: Նրա խոսքով՝ ճյուղի երեք խոշորագույն ընկերությունները՝ SNPTC-ն, Չինաստանի ազգային միջուկային կորպորացիան (CNNC) եւ China General Nuclear Power Corporation-ը, յուրաքանչյուրը տարեկան առնվազն երկուական ատոմակայան են կառուցելու:

Նշվում Է, որ այդ նպատակով Չինաստանը կհատկացնի 570 մլրդ դոլար:

Ներկայում Չինաստանում գործում են 28 ԳՎտ ընդհանուր հզորությամբ 30 Էներգաբլոկներ, եւս 24 Էներգաբլոկներ շինարարության փուլում են:

Ավելի վաղ Չինաստանի ազգային միջուկային կորպորացիայի ղեկավար Սուն Սինը հայտնել Է, որ ՉԺՀ-ն 2016 թվականի վերջին կսկսի առաջին լողացող ատոմակայանի շինարարությունը: Նրա խոսքով՝ ատոմակայանը շահագործման կհանձնվի 2019 թվականին: Նման մեկ ատոմայյին Էլեկտրակայանի կառուցման համար պահանջվում Է մոտավորապես 461 մլն դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Armenpress.am