Սկսվել է Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ ճոպանուղու շինարարությունը
https://parstoday.ir/hy/news/world-i35734-Սկսվել_է_Ռուսաստանի_եւ_Չինաստանի_միջեւ_ճոպանուղու_շինարարությունը
Չինական Հեյհե քաղաքի (Հեյլունցզյանի նահանգ) իշխանությունները սկսել են բացառիկ ճոպանուղու չինական հատվածի շինարարությունը, որն իրար կմիացնի ռուսաստանյան Բլագովեշչենսկը եւ Հեյհեն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 22, 2016 11:52 Asia/Tehran
  • Սկսվել է Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ ճոպանուղու շինարարությունը

Չինական Հեյհե քաղաքի (Հեյլունցզյանի նահանգ) իշխանությունները սկսել են բացառիկ ճոպանուղու չինական հատվածի շինարարությունը, որն իրար կմիացնի ռուսաստանյան Բլագովեշչենսկը եւ Հեյհեն:

Սինհուա գործակալությունը հայտնել է, որ նախագծում ներդրումների ծավալը  799 մլն յուան կկազմի (119,8 մլն դոլար):

«Ամուր գետի (չինական անվանումը` Հեյլունցզյան) վրայով ճոպանուղու երկարությունը մոտ մեկ կմ կկազմի: Տվյալ հատվածն անցնելու համար մոտ երեք րոպե կպահանջվի, իսկ ամբողջ ճանապարհի համար` մոտ 20 րոպե», - հայտնել է չինական կողմից նախագծի գլխավոր տնօրեն Սին Լիսինը:

Նախագիծը թղթի վրա գոյություն ուներ արդեն մի քանի տարի, սակայն շինարարության ժամկետներն անընդհատ հետաձգվում էին: 2014 թվականի ամռանը Հեյհեի եւ Ամուրի շրջանի իշխանությունները պայմանավորվածության են հասել աշխատանքը սկսելու մասին:   Չինաստանի կողմից աշխատանքը կմեկնարկի Մեծ Հեյհե կղզու վրա,   այդ կղզում հսկիչ անցակետից  300  հեռավորության վրա:

Հաշվի առնելով տեխնիկական պահանջները եւ երկու երկրի նավահանգիստների դիրքը, գոնդոլների   12 խումբ կօգտագործվի, յուրաքանչյուրը` 40 մարդ տարողունակությամբ: Համաեղանակային ճոպանուղին կկարողանա ժամում   2 հազար ուղեւոր տեղափոխել:

Ներկայումս Բլագովեշչենսկի եւ Հեյհեի միջեւ տրանսպորտային հաղորդակցությունն իրականացվում է Ամուրով, իսկ ձմռանը` սառցե ճանապարհով կամ լողացող կամրջով:

News.am