Կառավարումը կորցրած չինական տիեզերակայանը սկսում է դանդաղորեն ընկնել Երկրի վրա
https://parstoday.ir/hy/news/world-i35791-Կառավարումը_կորցրած_չինական_տիեզերակայանը_սկսում_է_դանդաղորեն_ընկնել_Երկրի_վրա
Չինաստանի իշխանությունները հաստատել են, որ երեկ կորցրել են «Տյանգուն-1» տիեզերակայանի կառավարումը: Նախնական կանխատեսումներով՝ կայանը այժմ սկսում է դանդաղորեն ընկնել, որը պետք է ավարտվի անհայտ վայրում՝ 2017թ.: Այս մասին հայտնում է popmech.ru-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 22, 2016 15:28 Asia/Tehran
  • Կառավարումը կորցրած չինական տիեզերակայանը սկսում է դանդաղորեն ընկնել Երկրի վրա

Չինաստանի իշխանությունները հաստատել են, որ երեկ կորցրել են «Տյանգուն-1» տիեզերակայանի կառավարումը: Նախնական կանխատեսումներով՝ կայանը այժմ սկսում է դանդաղորեն ընկնել, որը պետք է ավարտվի անհայտ վայրում՝ 2017թ.: Այս մասին հայտնում է popmech.ru-ն:

Վթարի մասին առաջին տեղեկությունները ստացվել են անմիջապես այն բանից հետո, երբ Չինաստանն արձակել է իր երկրորդ կայանը՝ «Տյանգուն-2»-ը:

Առաջին կայանն արձակվել է 2011թ.: Ենթադրվում էր, որ 9 տարում Չինաստանին կհաջողվի կառուցել և ուղեծիր դուրս բերել տիեզերական սարքերի բազմաֆունկցիոնալ համալիր, որի մասը կլինի նաև առաջին տիեզերակայանը:

Որոշ փորձագետներ պնդում են, որ կայանից հեռաչափական տվյալների փոխանցման ընդհատումը պարտադիր չէ, որ վկայի սարքի անկման մասին: Ըստ նրանց՝ հնարավոր է՝ ավելի ուշ «Տյանգուն-1»-ի համակարգերը պատասխանեն կառավարման կենտրոնին, և կայանը շարունակի վերահսկվող թռիչքն ուղեծրով:

1in.am