Մեկնարկել է մերձավորարևելյան խնդրի կարգավորմամբ զբաղվող միջազգային միջնորդների քառյակի հանդիպումը
Սեպտեմբեր 24, 2016 05:50 Asia/Tehran
Մերձավորարևելյան խնդրի կարգավորմամբ զբաղվող միջազգային միջնորդների քառյակի հանդիպումն անցկացվում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է Риа Новости-ն:
Հանդիպմանը մասնակցում են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին եւ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին: Կողմերը քննարկելու են պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման ուղիները:
Armenpress.am
Պիտակ