Չինաստանում որոնում են ռադիոակտիվ իզոտոպով անհետացած կոնտեյները. ԶԼՄ-ներ
Չինաստանի ոստիկանությունը որոնում է ենթադրաբար անհետացած կոնտեյները, որում գտնվում է Ինդիում-113մ ռադիոակտիվ իզոտոպ: Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը:
Ինչպես գործակալությանը հայտնել են Daqing Oilfield Company Limited ընկերության աղբյուրները՝ մոտ 20 սմ բարձրությամբ կոնտեյները անհետացել է սեպտեմբերի 19-ին՝ ենթադրաբար, տեղափոխման ժամանակ:
Նշվում է, որ կոնտեյների պարունակությունը աննշան բացասական ազդեցություն է կարող է ունենալ շրջակա միջավայրի վրա, սակայն իզոտոպի երկարաժամկետ ազդեցությունը վտանգավոր է մարդկային օրգանիզմի համար:
Սինյուան քաղաքի ոստիկանությունը խոստացել է 5 հազար դոլարի չափով պարգևավճար կոնտեյների մասին տեղեկության դիմաց, ինչը կնպաստի այն հայտնաբերելուն:
Ինդիումը պատկանում է թեթև մետաղների խմբին և ունի արծաթասպիտակ գույն:
1in.am