Չինաստանում որոնում են ռադիոակտիվ իզոտոպով անհետացած կոնտեյները. ԶԼՄ-ներ
https://parstoday.ir/hy/news/world-i35971-Չինաստանում_որոնում_են_ռադիոակտիվ_իզոտոպով_անհետացած_կոնտեյները._ԶԼՄ_ներ
Չինաստանի ոստիկանությունը որոնում է ենթադրաբար անհետացած կոնտեյները, որում գտնվում է Ինդիում-113մ ռադիոակտիվ իզոտոպ: Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 24, 2016 08:27 Asia/Tehran
  • Չինաստանում որոնում են ռադիոակտիվ իզոտոպով անհետացած կոնտեյները. ԶԼՄ-ներ

Չինաստանի ոստիկանությունը որոնում է ենթադրաբար անհետացած կոնտեյները, որում գտնվում է Ինդիում-113մ ռադիոակտիվ իզոտոպ: Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը:

Ինչպես գործակալությանը հայտնել են Daqing Oilfield Company Limited ընկերության աղբյուրները՝ մոտ 20 սմ բարձրությամբ կոնտեյները անհետացել է սեպտեմբերի 19-ին՝ ենթադրաբար, տեղափոխման ժամանակ:

Նշվում է, որ կոնտեյների պարունակությունը աննշան բացասական ազդեցություն է կարող է ունենալ շրջակա միջավայրի վրա, սակայն իզոտոպի երկարաժամկետ ազդեցությունը վտանգավոր է մարդկային օրգանիզմի համար:

Սինյուան քաղաքի ոստիկանությունը խոստացել է 5 հազար դոլարի չափով պարգևավճար կոնտեյների մասին տեղեկության դիմաց, ինչը կնպաստի այն հայտնաբերելուն:

Ինդիումը պատկանում է թեթև մետաղների խմբին և ունի արծաթասպիտակ գույն:

1in.am