Ինչպես Չինաստանը սպանությունը վերածեց բիզնեսի
https://parstoday.ir/hy/news/world-i36088-Ինչպես_Չինաստանը_սպանությունը_վերածեց_բիզնեսի
Մի քանի տարի առաջ մամուլում պատմություն հայտնվեց մի կանադացու մասին, որին անհրաժեշտ է եղել երիկամի փոխպատվաստում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 25, 2016 08:42 Asia/Tehran
  • Ինչպես Չինաստանը սպանությունը վերածեց բիզնեսի

Մի քանի տարի առաջ մամուլում պատմություն հայտնվեց մի կանադացու մասին, որին անհրաժեշտ է եղել երիկամի փոխպատվաստում:

Սովորաբար դրա համար հարկ է լինում մի քանի ամիս, սակայն տվյալ դեպքում հարցը լուծվել էր մի քանի օրում: Պատմությունը տեղի էր ունեցել Չինաստանում, որտեղ օրգանների փոխպատվաստումը տարածված բիզնես է՝ տարեկան տասնյակ հազարավոր վիրահատություններով և հարյուրավոր միլիոն դոլար շրջանառությամբ: Հիմնական աղբյուրը տեղական բանտերն են, դոնորները՝ բանտարկվածները, գրում է slon.ru-ն:

Այդ համակարգը գաղտնիք չէ. դրա գոյության մասին խոստովանել են և՛ տեղի բժիշկները, և՛ իշխանությունները: Փոխպատվաստումը վերահսկող պետկոմի ղեկավար Խուան Ցզեֆուն 2010-ին խոստովանեց, որ փոխպատվաստվող օրգանների 60%-ը մահապարտներից են վերցնում:

Տարիներ շարունակ իրավապահները քննադատում էին այդ իրողությունը: Չինաստանը խոստացել էր վերջ տալ այդ արատավոր երևույթին, սակայն դրան ոչ միայն վերջ չտրվեց, այլև ավելի ընդլայնվեց: Դոնորների հարցում այժմ չեն սահմանափակվում միայն մահապարտներով, իրենց օրգանները սկսել են վաճառել ինչպես իրենք չինացիները, այնպես էլ հատուկ այդ նպատակով Չինաստան ժամանող արտասահմանցիները:

1in.am