Շվեդիայում անհայտ անձինք ավտոմեքենայի պատուհաններից կրակել են մարդկանց վրա
https://parstoday.ir/hy/news/world-i36187-Շվեդիայում_անհայտ_անձինք_ավտոմեքենայի_պատուհաններից_կրակել_են_մարդկանց_վրա
Շվեդիայում ավտոմեքենայի պատուհանից բացված հրաձգության հետեւանքով մի քանի մարդ վիրավորում է ստացել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 26, 2016 10:54 Asia/Tehran
  • Շվեդիայում անհայտ անձինք ավտոմեքենայի պատուհաններից կրակել են մարդկանց վրա

Շվեդիայում ավտոմեքենայի պատուհանից բացված հրաձգության հետեւանքով մի քանի մարդ վիրավորում է ստացել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Պարբերականի տվյալներով միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ի շվեդական Մալմե քաղաքում ՝ մարզադաշտի կողքին, որտեղ այդ պահին ֆուտբոլի խաղ էր: Անհայտ անձինք կրակ են բացել Audi ավտոմեքենայից, որը մեծ արագությամբ էր ընթանում: Ականատեսների խոսքով առնվազն 20 կրակոց է եղել:

Տուժածների ճշգրիտ քանակը դեռ ճշտվում է, հայտնի է միայն, որ մեկ մարդ վիրավորվել է գլխից:

Հիմա քաղաքում ոստիկանական գործողություն է ընթանում:

News.am