Չինաստանում պայթյուն է որոտացել հանքահորում, մարդիկ արգելափակվել են գետնի տակ
https://parstoday.ir/hy/news/world-i36331-Չինաստանում_պայթյուն_է_որոտացել_հանքահորում_մարդիկ_արգելափակվել_են_գետնի_տակ
Պայթյուն է որոտացել Չինաստանի Նինսյա-Հուեյի ինքնավար մարզի հանքահորերից մեկում, զոհվել է մեկ մարդ: Այս մասին հայտնում է China News Service գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 27, 2016 12:09 Asia/Tehran
  • Չինաստանում պայթյուն է որոտացել հանքահորում, մարդիկ արգելափակվել են գետնի տակ

Պայթյուն է որոտացել Չինաստանի Նինսյա-Հուեյի ինքնավար մարզի հանքահորերից մեկում, զոհվել է մեկ մարդ: Այս մասին հայտնում է China News Service գործակալությունը:

Պատահարը տեղի է ունեցել Շիցզույշան քաղաքի շրջանում: Նշվում է, որ գետնի տակ մարդիկ են արգելափակվել, որոնց ճշգրիտ թիվը չի հաղորդվում:

Նախնական տվյալներով՝ պայթյունի պատճառը գազախառնուրդի դետոնացիան է: Ներկայումս պայթյունի վայրում որոնողափրկարարական աշխատանքներ են կատարվում:

Չինաստանի լեռնահանքային արդյունաբերությունը համարվում է աշխարհում ամենավտանգավորներից մեկը, ամեն տարի հորատախորշերում զոհվում են հազարավոր հանքափորներ: Այս ֆոնին իշխանությունները ակտիվ աշխատանքներ են իրականացնում անվտանգության մեծացման ուղղությամբ: Այսպես՝ 2015-ի մարտին Չինաստանի աշխատանքի անվտանգության հարցերով պետական վարչակազմը հայտարարել է 5 հազար ոչ մեծ հանքերը փակելու մտադրության մասին՝ մահվան ելքով միջադեպերի քանակը նվազեցնելու համար:

Չինաստանում 2016-ի առաջին վեց ամիսներին ածխահանքերում տեղի է ունեցել 107 վթար, որոնց հետեւանքով զոհվել է 205 լեռնագործ:

News.am