Ինդոնեզիայի իշխանությունները հրաբխի շրջակայքում որոնում են մոտ 400 զբոսաշրջիկի
Սեպտեմբեր 28, 2016 12:02 Asia/Tehran
Ինդոնեզիայի իշխանությունները փնտրում են մոտ 400 զբոսաշրջիկի (մեծ մասը՝ օտարերկրացիներ)՝ տարհանելու նրանց Բարուջարի հրաբխի ժայթքումից հետո։
Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Ինդոնեզիայի աղետների կանխման ազգային գործակալության պաշտոնական ներկայացուցիչ Սուտոպո Պուրվո Նուգրոհոյի հայտարարությանը։
«Մենք դեռևս 389 զբոսաշրջիկի ենք որոնում, նրանք հիմնականում օտարերկրացի զբոսաշրջիկներ են։ Մենք պետք է պարզենք նրանց վիճակն ու անհապաղ տարհանում իրականացնենք»,- ասել է նա։
Նա նշել է, որ գրանցվել էին մոտ 400 զբոսաշրջիկներ, ովքեր պատրաստվում էին լեռը բարձրանալ։
Ներկայում տարհանվել է մոտ 1100 մարդ։
1in.am
Պիտակ