Աբեն հայտարարել է Կուրիլյան չորս կղզիները վերադարձնելու Ճապոնիայի մտադրության մասին
https://parstoday.ir/hy/news/world-i36454-Աբեն_հայտարարել_է_Կուրիլյան_չորս_կղզիները_վերադարձնելու_Ճապոնիայի_մտադրության_մասին
Ճապոնիայի կառավարությունը ամեն կերպ փորձում է հասնել Ռուսաստանի հետ երկխոսության զարգացմանը, որպեսզի Տոկիոյին վերադարձնի Հարավային Կուրիլների վիճարկվող չորս կղզիները:
(last modified 2025-11-23T15:26:47+00:00 )
Սեպտեմբեր 28, 2016 13:37 Asia/Tehran
  • Աբեն հայտարարել է Կուրիլյան չորս կղզիները վերադարձնելու Ճապոնիայի մտադրության մասին

Ճապոնիայի կառավարությունը ամեն կերպ փորձում է հասնել Ռուսաստանի հետ երկխոսության զարգացմանը, որպեսզի Տոկիոյին վերադարձնի Հարավային Կուրիլների վիճարկվող չորս կղզիները:

Այս մասին հայտարարել է  Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք որոշել ենք Ռուսաստանի հետ ակտիվ բանակցությունները շարունակել, որպեսզի ամենաընդգրկուն ասպարեզներում, այդ թվում՝ տնտեսության, հարաբերությունները զարգացնելու միջոցով լուծենք չորս կղզիների վերադարձի հարցը եւ խաղաղ համաձայնագիր կնքենք»,- ասել է նա:

Աբեի խոսքով՝ դեկտեմբերին սպասվող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը ինքը մտադիր է այդ հարցերը քննարկել «խաղաղ մթնոլորտում» եւ առաջընթացի հասնել խաղաղ համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններում:

News.am