Էրդողանն ու Մերկելը հեռախոսազրույց են ունեցել
Սեպտեմբեր 29, 2016 15:58 Asia/Tehran
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 29-ին հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես» -ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են Սիրիայում տեղի ունեցող զարգացումները: Էրդողանը Մերկելին նոր տվյալներ է հաղորդել թուրքական զինված ուժերի կողմից իրականացվող «Եփրատի վահան» գործողության մասին:
Armenpress.am
Պիտակ