Ճապոնիայում խորտակվում է 400 տոննա նատրիումի հիդրօքսիդ տեղափոխող տանկերը ՝
https://parstoday.ir/hy/news/world-i36685-Ճապոնիայում_խորտակվում_է_400_տոննա_նատրիումի_հիդրօքսիդ_տեղափոխող_տանկերը
Ճապոնիայի Յամագուտի նահանգում ջրի տակ է անցնում մի տանկեր, որը 400 տոննա նատրիումի հիդրօքսիդ էր տեղափոխում, հայտնում է NHK հեռուստաալիքը՝ վկայակոչելով ծովային անվտանգության ծառայությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 30, 2016 09:57 Asia/Tehran
  • Ճապոնիայում խորտակվում է 400 տոննա նատրիումի հիդրօքսիդ տեղափոխող տանկերը ՝

Ճապոնիայի Յամագուտի նահանգում ջրի տակ է անցնում մի տանկեր, որը 400 տոննա նատրիումի հիդրօքսիդ էր տեղափոխում, հայտնում է NHK հեռուստաալիքը՝ վկայակոչելով ծովային անվտանգության ծառայությունը:

«Յովամարու» տանկերը, որը 50 մետր երկարություն ունի, ուժեղ թեքված է ու կարող է խորտակվել: Անձնակազմի չորս անդամները դուրս են եկել նավից ու հիմա անվտանգության մեջ են:

Նատրիումի հիդրօքսիդը ջրի մեջ հայտնվելով ուժեղ քիմիական ռեակցիա է առաջացնում՝ արտազատելով մեծ քանակության ջերմություն: Այն կարող է այրվածքներ առաջացնել ՝ իսկ աչքերի մեջ հայտնվելու դեպքում՝ կուրություն: Այդ քիմիկատը 5 տոկոսից բարձր խտությամբ գործածելը Ճապոնիայում օրենքով է կանոնակարգվում: Տանկերում գտնվող նատրիումի հիդրօքսիդի խտության աստիճանի մասին չեն հայտնում:

Ծովային անվտանգության ծառայությունը պարեկային նավ է ուղարկել դեպքի վայր:

News.am