Վրաստանը կամուրջ է Եվրոպայի և Ասիայի միջև. Հռոմի պապ
https://parstoday.ir/hy/news/world-i36760-Վրաստանը_կամուրջ_է_Եվրոպայի_և_Ասիայի_միջև._Հռոմի_պապ
Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Թբիլիսիում Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Վրաստանը՝ շնորհիվ բազմադարյա պատմության ու արժեքների, կամուրջ է Եվրոպայի ու Ասիայի միջև և առանձնահատուկ տեղ է զբաղեցնում եվրոպական քաղաքակրթության մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 30, 2016 15:58 Asia/Tehran
  • Վրաստանը կամուրջ է Եվրոպայի և Ասիայի միջև. Հռոմի պապ

Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Թբիլիսիում Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Վրաստանը՝ շնորհիվ բազմադարյա պատմության ու արժեքների, կամուրջ է Եվրոպայի ու Ասիայի միջև և առանձնահատուկ տեղ է զբաղեցնում եվրոպական քաղաքակրթության մեջ:

Թբիլիսիում Հռոմի պապն առաջինն այցելել է Վրաստանի նախագահի պալատ. «Ձեր հայրենիքի բազմադարյա պատմությունը՝ մշակույթով, լեզվով, որը դրսևորվում է ավանդական արժեքներով, ձեր երկրին հատուկ և արդյունավետ տեղ է հատկացնում եվրոպական քաղաքակրթությունում:

Ելնելով ձեր աշխարհագրական դիրքից՝ Վրաստանն իրենից ներկայացնում է Եվրոպայի ու Ասիայի միջև յուրատեսակ բնական կամուրջ, որը դարերի ընթացքում հնարավորություն է տվել ինչպես տարբեր աշխարհների առևտրային հարաբերությունների, այնպես էլ երկխոսության, կարծիքների ու փորձի փոխանակման համար»:

Հռոմի պապը հրավերի համար շնորհակալություն է հայտնել Վրաստանի նախագահին:

1in.am