Բրազիլական Սան-Պաուլուի բանտից գրեթե 500 կալանավոր է փախուստի դիմել
(last modified Sat, 01 Oct 2016 06:42:12 GMT )
Հոկտեմբեր 01, 2016 10:12 Asia/Tehran
  • Բրազիլական Սան-Պաուլուի բանտից գրեթե 500 կալանավոր է փախուստի դիմել

Բրազիլիայի իշխանությունները հստակեցրել են այն կալանավորների թիվը, ովքեր փախել էին Սան-Պաուլու նահանգի բանտից: Ավելի վաղ հաղորդվում էր ամենաքիչը փախուստի դիմած ամենաքիչը 200 կալանավորի մասին: Սակայն ըստ նոր տվյալների խոսքը գնում է 470 կալանավորի մասին, հաղորդում է Folha de Sao Paulo կայքը:

Փախուստը տեղի է ունեցել անցած հինգշաբթի: Ինչպես հաղորդում են տեղի իշխանությունները՝ կալանավորները ըմբոստացել են, հրկիզել են բանտի մասնաշենքերից մեկն ու փախուստի դիմել:

Բրազիլիայի բանտային հաստատությունների ադմինիստրացիան մանրամասնել է, որ հաջողվել է բռնել 338 կալանավորի: Մնացած 132-ը նախկինի  նման ազատության մեջ է:

Ժարդինոպոլիսի բանտը նախատեսված է ավելի քան 1000 կալանավորի համար, սակայն ներկա դրությամբ դրանում կա ավելի քան 1. 8 հազար մարդ:

Tert.am