Լավրովն ու Քերին Մյունխենում հանդիպում են անցկացնում
https://parstoday.ir/hy/news/world-i3712-Լավրովն_ու_Քերին_Մյունխենում_հանդիպում_են_անցկացնում
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Մյունխենում անցկացնում են երկկողմ հանդիպում Սիրիայի աջակցության միջազգային խմբի հանդիպման նախօրեին: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 11, 2016 20:01 Asia/Tehran
  • Լավրովն ու Քերին Մյունխենում հանդիպում են անցկացնում

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Մյունխենում անցկացնում են երկկողմ հանդիպում Սիրիայի աջակցության միջազգային խմբի հանդիպման նախօրեին: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը հանձնել է Սիրիայում զինադադար հաստատելու առաջարկությունը և սպասում է ԱՄՆ արձագանքին մինչ նշյալ խմբի հանդիպումը: «Մենք ներկայացրել ենք կրակի դադարեցման մասին մեր առաջարկները, որոնք լիովին հստակ են»,-ասել է Լավրովը Քերիի հետ հանդիպմանը:

ԱՄՆ պետքարտուղարն էլ իր հերթին նշել է, որ պատրաստվում է ՌԴ արտգործնախարարի հետ քննարկել «Սիրիայում կատարվող երևույթների» բոլոր կողմերը, մասնավորապես, հումանիտար իրավիճակը: