ԿԸՀ. Ընտրությունները Վրաստանում անցնում են խաղաղ եւ բոլորի համար հասանելի միջավայրում
Քվեարկությունն ընթանում է խաղաղ եւ բոլորի համար հասանելի միջավայրում: Ճեպազրույցում այս մասին հայտարարել է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) մամուլի խոսնակ Անա Միքելաձեն:
Ըստ Նովոստի Գրուզիայի՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին արդեն քվեարկել է: «Ես իմ ձայնը տվել եմ բազմակուսակցական վրացական խորհրդարանի օգտին, խորհրդարանի, որում ներկայացված կլինեն առողջ եւ Վրաստանի մասին մտածող բազմաթիվ քաղաքական ուժեր»,- քվեարկելուց հետո ասել է Մարգվելաշվիլին:
Վրաստանում 9-րդ գումարման խորհրդարանի ընտրություններ են անցկացվում: Քվեարկությանը կարող է մասնակցել Վրաստանի տարածքում եւ արտերկրում բնակվող 3 մլն 513 հազար 884 քաղաքացի: Արտերկրում բնակվող քաղաքացիների համար աշխարհի 40 երկրներում 55 ընտրատեղամաս է գործելու:
Խորհրդարանական ընտրությունները Վրաստանում անցկացվում են խառը համակարգով. 77 պատգամավոր ընտրվելու է համամասնական ընտրակարգով, 73-ը՝ մեծամասնական:
News.am