ԿԸՀ. Ընտրությունները Վրաստանում անցնում են խաղաղ եւ բոլորի համար հասանելի միջավայրում
https://parstoday.ir/hy/news/world-i37603-ԿԸՀ._Ընտրությունները_Վրաստանում_անցնում_են_խաղաղ_եւ_բոլորի_համար_հասանելի_միջավայրում
Քվեարկությունն ընթանում է խաղաղ եւ բոլորի համար հասանելի միջավայրում: Ճեպազրույցում այս մասին հայտարարել է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) մամուլի խոսնակ Անա Միքելաձեն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 08, 2016 06:14 Asia/Tehran
  • ԿԸՀ. Ընտրությունները Վրաստանում անցնում են խաղաղ եւ բոլորի համար հասանելի միջավայրում

Քվեարկությունն ընթանում է խաղաղ եւ բոլորի համար հասանելի միջավայրում: Ճեպազրույցում այս մասին հայտարարել է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) մամուլի խոսնակ Անա Միքելաձեն:

Ըստ Նովոստի Գրուզիայի՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին արդեն քվեարկել է: «Ես իմ ձայնը տվել եմ բազմակուսակցական վրացական խորհրդարանի օգտին, խորհրդարանի, որում ներկայացված կլինեն առողջ եւ Վրաստանի մասին մտածող բազմաթիվ քաղաքական ուժեր»,- քվեարկելուց հետո ասել է Մարգվելաշվիլին:

Վրաստանում 9-րդ գումարման խորհրդարանի ընտրություններ են անցկացվում: Քվեարկությանը կարող է մասնակցել Վրաստանի տարածքում եւ արտերկրում բնակվող 3 մլն 513 հազար 884 քաղաքացի: Արտերկրում բնակվող քաղաքացիների համար աշխարհի 40 երկրներում 55 ընտրատեղամաս է գործելու:

Խորհրդարանական ընտրությունները Վրաստանում անցկացվում են խառը համակարգով. 77 պատգամավոր ընտրվելու է համամասնական ընտրակարգով, 73-ը՝ մեծամասնական:

News.am