Եթովպիայում 6 ամսով արտակարգ իրավիճակ է հայտարարվել
https://parstoday.ir/hy/news/world-i37897-Եթովպիայում_6_ամսով_արտակարգ_իրավիճակ_է_հայտարարվել
Եթովպիայի իշխանությունները հայտարարել են արտակարգ իրավիճակ սահմանելու մասին, հայտնում է «Ալ Ջազիրա»-ն: Ինչպես հայտարարել է երկրի վարչապետ Հայլեմարիամ Դեզալեգնը, նման որոշում է ընդունվել, քանի որ ստեղծված իրադրությունը սպառնում է ժողովրդին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 10, 2016 09:09 Asia/Tehran
  • Եթովպիայում 6 ամսով արտակարգ իրավիճակ է հայտարարվել

Եթովպիայի իշխանությունները հայտարարել են արտակարգ իրավիճակ սահմանելու մասին, հայտնում է «Ալ Ջազիրա»-ն: Ինչպես հայտարարել է երկրի վարչապետ Հայլեմարիամ Դեզալեգնը, նման որոշում է ընդունվել, քանի որ ստեղծված իրադրությունը սպառնում է ժողովրդին:

Վերջին ամիսներին Եթովպիայում հակակառավարական ցույցեր են անցկացվում, հատկապոս Օրոմիայի շրջանում:

Արտակարգ իրավիճակը 6 ամիս կտեւի:

Ավելի վաղ Եթովպիայի պետական հեռուստառադիոընկերությունը հայտարարել էր, որ որոշումն ընդունվում է ագրեսիվ տարրերի դեմ պայքարելու նպատակով, որոնք ընդդեմ երկրի խաղաղության եւ անվտանգության միավորվել են արտասահմանյան ուժերի հետ:

Մի քանի աիս առաջ երկրում արգելափակվել էր համացանցը՝ ցուցարարների շփմանը խոչընդոտելու համար:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին Օրոմիայի շրջանում ոստիկանության կողմից ցուցարարներին ցրելիս զոհվել էր մի քանի տասնյակ մարդ:

News.am