Ասադը Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի կողմից Սիրիա ներխուժելու վտանգ է տեսնում
https://parstoday.ir/hy/news/world-i3817-Ասադը_Թուրքիայի_և_Սաուդյան_Արաբիայի_կողմից_Սիրիա_ներխուժելու_վտանգ_է_տեսնում
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Թուրքիայի և Սաուդյան Արաբաիայի կողմից Սիրիա ներխուժելու վտանգ է տեսնում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 12, 2016 16:01 Asia/Tehran
  • Ասադը Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի կողմից Սիրիա ներխուժելու վտանգ է տեսնում

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Թուրքիայի և Սաուդյան Արաբաիայի կողմից Սիրիա ներխուժելու վտանգ է տեսնում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` «Ֆրանս պրես» գործակալության հետ զրույցում Ասադը նշել է, որ «չի բացառում» նման ներխուժումը, ավելացնելով, որ իր երկրի զինված ուժերը «դրան կտան համապատասխան հակազդեցություն»:

2011 թվականի մարտից Սիրիայում շարունակվում է զինված հակամարտությունը, ինչի հետևանքով, ՄԱԿ-ի տվյալներով, զոհվել է ավելի քան 220 հազար մարդ: Կառավարական զորքերին հակազդում են գրոհայինների խմբավորումները, որոնք պատկանում են տարբեր ռազմական կազմակերպությունների: Ավելի ակտիվներից են «Իսլամական պետություն» և «Ջեբհատ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումները: