Թուրքիան չի դառնա ԵՄ անդամ. Ավստրիայի ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/world-i38185-Թուրքիան_չի_դառնա_ԵՄ_անդամ._Ավստրիայի_ԱԳՆ
Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին բացառված է: Այսպիսի կարծիք է հայտնել Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը Die Welt թերթին տված հարցազրույցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 12, 2016 08:45 Asia/Tehran
  • Թուրքիան չի դառնա ԵՄ անդամ. Ավստրիայի ԱԳՆ

Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին բացառված է: Այսպիսի կարծիք է հայտնել Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը Die Welt թերթին տված հարցազրույցում:

«Ես վստահ եմ, որ Թուրքիան ոչ մի կերպ չի անդամակցի ԵՄ-ին: Այդ տեսակետը կիսում են Եվրոպայի բազմաթիվ երկրների կառավարությունների ղեկավարները:

ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության դեմ հանդես է գալիս նաև եվրոպական երկրների բնակչության մեծ մասը: Գոյություն ունի մեծ տարբերություն, թե ինչ է մտածում եվրոպացի քաղաքական գործիչների մեծ մասը և թե ինչ է հայտարարում հրապարակավ»,- ասել է արտգործնախարարը:

Կուրցը դրա հետ մեկտեղ հայտարարել է, որ չարժե ամբողջովին հրաժարվել Թուրքիայի հետ համագործակցությունից, և առաջարկել է Թուրքիայի համար սահմանել «անհատական գործընկերության» ռեժիմ:

1in.am